Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսային կանաչ անցագրերի համակարգը կկասեցվի, քանի որ կորոնավիրուսի օրական նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել, հաղորդում է The Guardian պարբերականը։
Կանաչ անցագրերի համակարգով փակ տարածքներ մտնել և մարդաշատ հավաքների մասնակցել թույլատրվում է միայն վիրուսից ապաքինվածներին կամ պատվաստանյութի առնվազն երեք դեղաչափ ստացածներին։
Չնայած քովիդի նոր դեպքերի թիվը մեծ է, սակայն Իսրայելի առողջապահության նախարարությունը ծանր ընթացքով դեպքերի լուրջ նվազում է արձանագրել։
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մեղմացրել են նաև եվրոպական մի շարք երկրներ։