Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի Omicron շտամը կլինի համաճարակի վերջին սուր փուլը և կհանգեցնի դրա ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Suddeutsche Zeitung գերմանական թերթին տված հարցազրույցը։
Ըստ նրա՝ կորոնավիրուսի Omicron շտամով հիվանդացության ալիքը կլինի համաճարակի վերջին սուր փուլը, միաժամանակ մտավախություն է հայտնել, որ շուտով բոլորը կմոռանան այս համաճարակի մասին։
«Մենք բոլորս պետք է խելամտորեն պատրաստվենք այլ համաճարակների: Ջանքերը, որոնք պետք է ներդնենք համաճարակի դեմ պայքարին պատրաստվելու համար, փոքր են պատճառած վնասի համեմատ»,- ասել է Գեյթսը։
Գեյթսը կարծում է, որ գումարները պետք է ներդրվեն երեք հիմնական ոլորտներում՝ վարակների հնարավոր բռնկումների մոնիթորինգ, հիվանդների ախտորոշման և բուժման միջազգային հետազոտություն և առողջապահական համակարգերի զարգացում։
«Այս համաճարակը ողբերգություն էր բոլորի համար. մեր բախտը բերեց, կարող էր տասնապատիկ ավելի վտանգավոր լինել»,- ամփոփել է նա։