Լեհաստանը մտադիր է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, ZET ռադիոկայանի եթերում հայտարարել է ազգային պաշտպանության փոխնախարար Վոյցեխ Սկուրկևիչը։
«Մենք պատ չենք կառուցում լեհ-ռուսական սահմանին, մենք միայն պլանավորում ենք»,- ասել է նա։
Լեհաստանը սահմանակից է Ռուսաստանի Կալինինգրադի մարզին, ցամաքային հատվածի երկարությունը 203,3 կիլոմետր է։