Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի. armlur.am
Advertisement 1000 x 90

Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի. armlur.am

Հայաստանի տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը սպիտակ շաքարի ներմուծումը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար: Այս դեպքում տնտեսվարողներn կազատվեն ներմուծման մաքսատուրքից՝ 60 հազար տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում: Իսկ լիցենզիա տրամադրում է էկոնոմիկայի նախարարությունը: Բայց որոշ ընկերություններ դեմ են սահմանված այս պահանջին, քանի որ կառավարության որոշմամբ շաքարի հումքի ներմուծումն արդեն իսկ ազատված է մաքսատուրքի վճարումից։ Կհիշեք՝ նախորդ տարի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել էր վարույթ հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ:

Այսպես, «Սիլիկոն Թրեյդ» և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ նշելով, որ սպիտակ շաքարի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքից, ընդ որում, նշված ժամանակահատվածի համար ներմուծման լիցենզիա տրամադրվել է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի ընթացքում ներմուծել են ինչպես սպիտակ շաքար, այնպես էլ շաքարի հումք։ Ըստ այս ընկերությունների՝ ստեղծված իրավիճակը կհանգեցնի սպիտակ շաքարի շրջանառության ոլորտում մրցակցության սահմանափակմանը, քանի որ սահմանված պահանջին բավարարում է միայն մեկ տնտեսավարող սուբյեկտ։

armlur.am