Թուրքիայում Ռուսաստանի տասը շրջաններ անվանել են «թյուրքական հանրապետություններ»
Advertisement 1000 x 90

Թուրքիայում Ռուսաստանի տասը շրջաններ անվանել են «թյուրքական հանրապետություններ»

Թուրքական «Կարար» թերթը հոդված է հրապարակել, որում Ռուսաստանի Դաշնության 10 շրջաններ անվանել է որպես անկախ թյուրքական ինքնավար հանրապետություններ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ենթադրվում է, որ աշխարհում 200-ից 250 միլիոն թուրք կա, և այդ բնակչության մոտավորապես մեկ երրորդն է ապրում Թուրքիայում»,- ասվում է հրապարակման մեջ։

Ընդհանուր առմամբ կան 7 թյուրքական պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և օկուպացված Հյուսիսային Կիպրոսը (որի անկախությունը ճանաչել է միայն Անկարան)։

Նշված են նաև թյուրքական մեծամասնություն ունեցող ինքնավար շրջանները՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը (հոդվածում կոչվում է Արևելյան Թուրքեստան), Մոլդովայում՝ Գագաուզիան, Ուզբեկստանում՝ Կարակալպակստանը, Ադրբեջանում՝ Նախիջևանը։

Այնուհետև պարբերականը թվարկել է «ինքնավար թյուրքական հանրապետությունները»՝ այդ ցանկում ներառելով Ռուսաստանի 10 շրջաններ՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա:

 



Նման նյութեր