Իմունիտետը որոշելու համար թեստ-համակարգը կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութից հետո արդեն մշակվել ու գրանցվել Է, իմունիտետը կորոշվի ոչ միայն արյան անալիզով, այլեւ քթից վերցված քսուքով:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Այո՛, թեստ-համակարգը մշակել են: Գտել են մեթոդը, հասկացել են՝ ինչպես վերցնել քսուքը: Իմունիտետը կորոշենք ոչ միայն արյան անալիզով, այլեւ քթից վերցված քսուքով»,-ասել Է Գինցբուրգը: Նա ճշտել Է, որ թեստ-համակարգն արդեն գրանցվել Է, ավելի վաղ այն ունեցել Է ուրիշ կիրառում:
Հոկտեմբերի կեսերին հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել Է կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութի (SPRAY 08-ԳԱՄ-ՔՈՎԻԴ-ՎԱԿ-2021) կլինիկական հետազոտությունները, որը մշակվել Է Գամալեյայի կենտրոնի կողմից: