Երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է:
Նա հանդես է գալիս ակումբային համերգներով, նոր երգեր ներկայացնում: Երգչուհին բավական ակտիվ է նաև սոցհարթակներում, հաճախ է լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով նաև իր ու իր 2 փոքրիկների ժամանցը:
Օրերս Հասմիկը հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է նրա անձնական կյանքով:
Այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Հասմիկ Կարապետյանն ամուսնալուծվել է:
Ի պատասխան երգչուհին ամուսնու՝ երաժիշտ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի հետ լուսանկար է հրապարակել:
«Ոչ: Չկա նման բան»,- լուսանկարին կից գրել է Հասմիկը:
Հիշեցնենք, որ Հասմիկն ու Շանթը ամուսնացել են 2015 հուլիսի 6-ին:
Մինչև հարաբերություններն օրինականացնելը նրանք մինչև այդ երկար ժամանակ ապրում էին մի հարկի տակ: Զույգը 2015 թվականին ամուսնացել է, սակայն այդ առիթով որևէ խնջույք չի կազմակերպել: Սկզբնական շրջանում զույգն ապրում էր Կանադայում, սակայն տարիներ առաջ նրաք տեղափոխվել են Հայաստան՝ մշտական բնակության:
2016 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Տաթևը: Երգչուհին դստերը տեսահոլովակ է նվիրել՝ «Իմ Տաթև» անունով, որում նկարահանվել են դուստրն ու ամուսինը:
2020 թվականին երգչուհի ամուսնուն որդի է պարգևել, ում անվանակոչել են Գրիգոր: