
Կիպրոսի առաջնության 16-րդ տուրի ԱՊՕԵԼ- «Անորտոսիսը» խաղից հետո անհայտ անձինք հարձակվել են «Անորտոսիսի» ավտոբուսի վրա։ Հարձակվողները մեծ քարեր են նետել ավտոբուսի վրա և կոտրել են մի քանի կողային ապակիներ, ինչպես նաև վնասել դիմապակին։
«Մենք հրաշքով խուսափեցինք վատագույնից։ Ոստիկանությունը պետք է այս հարձակմանը վերաբերվի որպես մահափորձի. Ամո՛թ։ Մենք պահպանում ենք միասնությունը և կշարունակենք դա ցուցադրել խաղադաշտում»,- գրել է «Անորտոսիսի» մամուլի ծառայությունը: