ԱՄՆ Լուիզիանա նահանգից ուսուցչուհի Սինտիա Պերկինսը մեղադրվում է մի շարք սեռական հանցագործությունների, ինչպես նաև աշակերտներին ամուսնու սերմնահեղուկով պատրաստված կեքսերով կերակրելու մեջ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Նշվում է, որ 36-ամյա կինը և նրա ամուսինը` Դենիս Պերկինսը, ով աշխատել է որպես Լիվինգսթոն շրջանի շերիֆի տեղակալ, ձերբակալվել էին դեռևս 2019 թվականին ավելի քան 150 մեղադրանքով, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու և երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։
Սինտիան ձերբակալությունից անմիջապես հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել և պնդում է, որ Դենիսը մանիպուլյացիայի է ենթարկել իրեն:
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, նա մեղքն ընդունելու գործարք է կնքել, համաձայն որի` նրա վրայից կհանվի 68 մեղադրանք: Բացի այդ, Պերկինսը ցուցմունք կտա իր նախկին ամուսնու դեմ մայիսին կայանալիք դատավարության ժամանակ։