Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ամուսնանում է բրիտանացի դերասան Ջո Ալվինի հետ։ Այս մասին հայտնում է Life & Style Magazine -ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Լրատվամիջոցը գրում է, որ 32-ամյա Սվիֆթը նշանվել է 30-ամյա բրիտանացի դերասանի հետ։ Ինչպես գիտեք, զույգը հանդիպում է ավելի քան հինգ տարի։

«Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են իմանալ այդ մասին: Բայց մենք բավականին հաջող կերպով էինք գաղտնի պահում: Այն վերջապես հասավ մարդկանց, բայց ես նախընտրում եմ խոսել աշխատանքի մասին», – 2018 թվականին ասել է Ալվինը Vogue-ին:

Նաև նշենք, որ զույգը համագործակցել է Թեյլոր Սվիֆթի Folklore և Evermore ալբոմների մի քանի երգերի վրա: