Իտալական Նարդո քաղաքում կնշվի քաղաքի հովանավոր սրբի` Գրիգոր Լուսավորչի տոնը
Advertisement 1000 x 90

Իտալական Նարդո քաղաքում կնշվի քաղաքի հովանավոր սրբի` Գրիգոր Լուսավորչի տոնը

Փետրվարի 19-ին և 20-ին Իտալիայի Նարդո քաղաքի հավատացյալները նշելու են քաղաքի հովանավոր սուրբ, Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի ամենամյա մեծարման օրը։ Այս մասին հայտնում է իտալական corrieresalentino.it կայքը։

Ավանդական դարձած տոնի ընթացքում արքեպիսկոպոս և առաքելական նվիրակ Լուիջի Պեցզուտոյի նախագահությամբ տեղի կունենա պապական հանդիսավոր արարողություն։

Նշենք, որ Նարդոն Իտալիայի միակ քաղաքն է, որի գլխավոր և միակ հովանավոր սուրբը Գրիգոր Լուսավորիչն է։

Քաղաքի գլխավոր տաճարի վրա բարձրանում է հայ սրբի հուշարձանը։

armeniasputnik.am