Անաստասիա Վոլոչկովայի եւ Սերգեյ Կուզնեցովի սիրավեպը զարգանում էր բալետի պարուհու հետեւորդների աչքի առաջ։ Արտիստից բաժանվելուց հետո Կուզնեցովը բացահայտել է նրա գաղտնիքը։ Տղամարդը պնդում է, որ երեխաներն արտիստին տհաճություն են պատճառում, եւ նա չի ցանկանում շփվել սեփական դստեր հետ։
«Երեխաները նրան տհաճություն են պատճառում, նրա խոսքերն են։ Եվ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է նա կազմակերպում այդ մանկական ներկայացումները։ Նա առհասարակ չի ցանկանում շփվել սեփական դստեր հետ։ Նույնիսկ ցանկություն չկա, այդքան տարիներ են անցել։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է այդքան տարի առանց երեխայի։ Նրա համար միեւնույնն է։ Նրան դա հարկավոր չէ, նա երեխաներին տանել չի կարողանում։ Զուր չէր, որ ինձ սկզբում թվում էր, թե խաղ էր, երբ նա շփվում էր որդուս հետ»,- BLITZ պարտալի հետ զրույցում ասել է Կուզնեցովը։