Դատական կարգադրիչները որոշակի սահմանափակումներ են դրել ռեփեր Մորգենշտերնի ունեցվածքի վրա՝ չվճարված ճանապարհային տուգանքների պատճառով: Գումարը կազմում է 9,5 հազար ռուբլի։ Այս տեղեկությունը մասամբ հաստատել է Մորգենշտերնի փաստաբան Սերգեյ Ժորինը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։
«Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար ընդհանուր առմամբ դուրս են գրվել շուրջ 9 հազար ռուբլի արժողությամբ տուգանքներ, ինչպես նաեւ սահմանափակումներ են դրվել Ալիշերի որոշակի գույքի վրա», – նշել է նա:
Ռեփերի «Не Моргенштерн» Telegram-ալիքում հաղորդագրություն է հայտնվել, որ Մորգենշտերնի ավտոմեքենաների վրա իսկապես «արգելք են դրել գրանցման գործողությունների վրա»՝ չվճարված տուգանքների պատճառով: Ավելի ուշ ԶԼՄ-ներում նշել են, որ բոլոր պարտքերը մարվել են։