Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա, արկ է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել Տարասովի շրջանի տարածքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Դեպքի վայրում աշխատում են ուժային գերատեսչությունների աշխատակիցները։ Տուժածներ և ավերածություններ չկան։