Չնայած Քանյե Ուեսթի՝ նախկին կնոջը եւ նրա շրջապատին հանգիստ թողնելու խոստմանը, նա շարունակում է ակտիվորեն հետապնդել Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջը: Այս անգամ առիթ է հանդիսացել Փիթ Դեւիդսոնի ելույթը Saturday Night Live շոուում, որտեղ նա հումորային սկետչում հրապարակավ ծաղրել է Ուեսթի հոգեբանական խնդիրները։ Ի պատասխան Քանյեն Instagram-ում հրապարակել է դրանից մի հատված՝ մեկնաբանությամբ. «Դե ինչ, Սկիտ (Դեւիդսոնին ոչնչացնող մականունը) դեռ կա՞ն իմ հոգեկան առողջության մասին կատակներ»։
Հաջորդ գրառման մեջ Ուեսթը շարունակել է միտքը։ «Այդ տղան մտածում էր, որ իրեն եւ թիմին, որը գրել է այդ սկետչը, ամեն ինչ կներվի», – գրել է նա եւ հավելել. «Դա հարձակում չէ, դա վրեժ է»։ Բացի այդ, ռեփերն իր միկրոբլոգում հիշատակել է SNL-ի ստեղծող եւ պրոդյուսեր Լորն Մայքլզին եւ անձամբ դիմել է բլոգեր Փերես Հիլթոնին, որը ներկայացնում է աշխարհի աստղերի մասին նորությունները՝ հարցնելով. «Դու հոգեկան առողջության մասին կատակները համարու՞մ ես ծիծաղելի»։ Դրանից կարճ ժամանակ անց Քանյեն ջնջել է իր էջի ամբողջ բովանդակությունը։