Ի՞նչ մթերքներ են ստիպում 10 տարով ավելի մեծ երեւալ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մթերքներ են ստիպում 10 տարով ավելի մեծ երեւալ

Որոշ մթերքների օգտագործումն արագացնում է ծերացման պրոցեսը։ Ինչպես տեղեկացնում է Eat This Not That! պարբերականը, այդ մթերքների պատճառով դուք կարող եք 10 տարով ավելի մեծ երեւալ։

Սննդաբան Թրիստա Բեսթը հավաստիացնում է, որ օրգանիզմը ծերացնում են կիսաֆաբրիկատները, քանի որ պարունակում են վտանգավոր ճարպեր, զտված ածխաջրեր, շաքար եւ գլիկացիոն մնացորդներ՝ վնասակար նյութեր, որոնք բարձրացնում են սրտի հիվանդությունների, երկրորդ տեսակի շաքարային դիաբետի, օնկոլոգիական հիվանդությունների եւ անգամ Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։

Սննդաբան Քայլի Իվանիրն, իր հերթին, նշել է, որ բջջանյութի բացակայությունը սննդաբաժնում նույնպես արագացնում է ծերացման պրոցեսը։

«Բջջանյութի ամենօրյա օգտագործումը շատ կարեւր է, քանի որ այն ոչ միայն պահպանում է առողջ մարսողությունը, այլեւ, ինչպես ապացուցվել է, օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, վերահսկել քաշը եւ անգամ կանխել դիաբետն ու սիրտ-անոթային հիվանդությունները»,- ասել է մասնագետը։

Սննդաբաժնում ավելի մեծ քանակությամբ բջջանյութ ավելացնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս նախաճաշել վարսակի շիլայով կամ ճաշին լոբի ավելացնել հիմնական կերակրատեսակին։

Շաքարի մեծ քանակությունը բացասաբար է ազդում մաշկի եւ առհասարակ օրգանիզմի վիճակի վրա, ասում է սննդաբան Ջանեթ Քոլմանը։ Նրա խոսքով՝ հեռազոտությունները ցույց են տվել, որ շաքարի չափից ավելի օգտագործումը, որն այդ թվում կարող է պարունակվել նաեւ կիսաֆաբրիկատներում, կհանգեցնի ակտիվության նվազման եւ քաշի անցանկալի ավելացման տարեց մարդկանց մոտ։

Սննդաբան Քարա Լանդաուն, իր հերթին, խորհուրդ է տվել պրեբիոտիկներ ավելացնել ամենօրյա սննդաբաժնում, քանի որ դրանք օգնում են աղիների առողջության պահպանմանը, ինչն ուղղակիորեն ազդում է մաշկի եւ ողջ օրգանիզմի վիճակի վրա։

news.am