Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան երբեք չի թաքցրել, որ օգտվում է պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ Z-aya.ru-ն պարզել է, թե ինչ վիրահատություններ է կատարել երգչուհին և որքան գումար է ծախսել դրանց վրա։
Նշվում է, որ առաջին անգամ արտիստուհին արտաքինի հետ կապված միջամտության է դիմել բավականին ուշ տարիքում՝ լավ գենետիկայի շնորհիվ։
Վիրաբուժության և կոսմետոլոգիայի ինստիտուտի բժիշկ Դմիտրի Կիտիաշվիլիի խոսքով, Պուգաչովան կատարել է դեմքի և մարմնի գրեթե բոլոր հնարավոր վիրահատությունները:
«Ալլա Բորիսովնան կատարել է դեմքի շրջանաձև ձգում, բլեֆարոպլաստիկա, ռինոպլաստիկա։ Միջամտություն է արված նաև պարանոցի, ձեռքերի շրջանում, ճշգրտված են հոնքերի և աչքերի իջեցված անկյունները: Վստահ եմ, որ ոտքերին ու կրծքին նա ձեռք չի տվել», – ասել է Կիտիաշվիլին։
Բոլոր պլաստիկ պրոցեդուրաները Պուգաչովայի համար արժեցել են 3,5 մլն ռուբլի, որից 1,5 մլն-ը նա ծախսել է միայն դեմքի վիրահատությունների վրա։