Ֆիլիպ Կիրկորովը սկանդալ է բարձրացրել «Маска» շոուի նկարահանումների ժամանակ
Advertisement 1000 x 90

Ֆիլիպ Կիրկորովը սկանդալ է բարձրացրել «Маска» շոուի նկարահանումների ժամանակ

Նախօրեին արտիսը կրկին սկանդալ է բարձրացրել НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Маска» շոուի նկարահանումների ժամանակ։

Կիրկորովը ստուդիա է գնացել իր երեխաների՝ Ալլա Վիկտորիայի եւ Մարտինի հետ։ Նկարահանումները մի քանի ժամ են տեւել, երեխաները քաղցած էին։ Սակյն ուտելիք այդ պահին չի եղել։ Ինչն էլ բարկացրել է կատարողին, թեեւ, թվում է՝ ցանկացած նորմալ հայր նախապես հոգ կտաներ այդ ամենի մասին։ Նա սպառնացել է անհապաղ հեռանալ, եթե իր երեխաներին քաղցր չտրվի։

«Եթե ինձ հիմա զեֆիր չբերեն, ես հրաժարվում եմ շարունակել ծրագիրը։ Երեխաս սոված է։  Ինչու չի կարելի հետեւել դրան», – գոռացել է Կիրկորովը՝ ագրեսիվ թափահարելով ձեռքերը։

Նկարահանող խմբի անդամներն անմիջապես քաղցր են տվել երեխաներին, եւ Ֆիլիպ Բեդրոսովիչը մի փոքր հանգստացել է: Ծրագրի ձայնագրությունը շարունակվել է նորմալ ռեժիմով։ Ի դեպ, ինչպես պատմել է նախագծի պրոդյուսեր Յուլյա Սումաչովան, Կիրկորովը շատ պահանջկոտ չէ սննդի առումով: Նա միշտ ուտում է զեֆիր եւ խմում է կոլա։