Քանյե Ուեսթի դեմ կարող են քրեական գործ հարուցել
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթի դեմ կարող են քրեական գործ հարուցել

Քանյե Ուեսթի դեմ կարող է քրեական գործ հարուցվել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հունվարին արտիստը ինքնագրի խնդրանքից հետո հարձակվել էր իր երկրպագուի վրա։ TMZ-ի տեղեկություններով՝ Քանյեի երկրպագուն մոտեցել է իրեն եւ սկսել լուսանկարվել նրա հետ։ Վերջինս խիստ զայրացրել է ռեփերին, եւ նա սկզբում հրել է տղամարդուն, իսկ հետո երկու անգամ հարվածել՝ գլխին եւ պարանոցին։

Լոս Անջելեսի իրավապահ մարմինները գրեթե ավարտել են այդ գործի հետաքննությունը եւ շուտով իրենց որոշումը կուղարկեն քաղաքային դատախազություն, որը կորոշի արդյոք Քանյեին որեւէ մեղադրանք առաջադրել: Ի դեպ, առավելագույն պատիժն այս հանցագործության համար վեց ամիս բանտ է։

news.am