SOS եմ հայտարարում.Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությամբ, Հայատսանը նոր կապիտուլյացիայի է տանում.ընդդիմադիր պատգամավոր
Advertisement 1000 x 90

SOS եմ հայտարարում.Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությամբ, Հայատսանը նոր կապիտուլյացիայի է տանում.ընդդիմադիր պատգամավոր

Այսօր մենք ականատես եղանք իշխանության կայացրած ամոթալի քաղաքական որոշման: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նշենք, որ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով քննարկեց Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող «Հայաստան» խմբակցության հայտարարությանը, սակայն ՔՊ-ն հայտարարեց, որ ՔՊ֊ն չի միանա Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության հայտարարությանը:

Ըստ Թևանյանի՝ սրանով ՀՀ գործող իշխանություններն ակնհայտ ողջունում են թուքամետ քաղաքականությունը.

«Իշխող խմբակցությունը մերժեց Թուրքիայի և Ադրբեջանի վավերացրած «Շուշիի հռչակագրի» դեմ ուղղված նախագիծը՝ դրանով իսկ կողմ արտահայտվելով այդ հռչակագրին, Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, կողմ արտահայտվեցին «Զանգեզուրի միջանցքին», կողմ արտահայտվեցին թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին, սա բերելու է նոր ողբերգության, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա Հայաստանի իշխանությունների կողմից»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի արձանագրմամբ՝ Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությամբ, Հայաստանը նոր կապիտուլյացիայի է տանում.

«Ես ուզում եմ SOS հնչեցնել մեր քաղաքացիներին, սա խայտառակության և ամոթի օր էր, սա Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր»,-ասաց Թևանյանը:

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր