
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, գրում է APA գործակալությունը։
«Հայաստանի նախկին նախագահներ Քոչարյան Ռոբերտ Սեդրակովիչը և Սարգսյան Սերժ Ազատովիչը, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթակա են քրեական պատասխանատվության և հետախուզման մեջ են»,֊այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը, գրում է պարբերականը։