Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար
Advertisement 1000 x 90

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար

Մինսկում ավարտվեցին «Զարգացման Գավաթ-2017» խմբային մրցաշարի հանդիպումները B խմբում:

Երրորդ տուրի հանդիպումը Բելգիայի Մ-17 և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև ավարտվեց Բելգիայի Մ-17 թիմի հաղթանակով 3:1 հաշվով: Ինչպես և նախորդ խաղում, մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը:

Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը խմբում և հունվարի 20-ին կմրցի Լատվիայի Մ-17 հավաքականի հետ` 10-12 տեղերի համար պայքարում: Հանդիպման սկիզբը ժամը 13:00-ին:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 12-Նարեկ Հովհաննիսյան, 10-Ժիրայր Շաղոյան (20-Մհեր Սուքիասյան, 72), 4-Տիգրան Այունց (6-Ռաֆիկ Միսակյան, 30, 18-Արթուր Միսկիրիջյան, 57), 14-Արսեն Սարգսյան (19-Սուրեն Հարությունյան, 63), 8-Արսեն Եղիազարյան (ա), 7-Մարտին Գրիգորյան (5-Ֆելիքս Խաչատրյան, 72), 17-Արամ Խամոյան, 11-Էրիկ Ավետիսյան, 9-Արմեն Հովհաննիսյան (2-Դանիել Պետոյան, 57), 16- Ազատ Հարությունյան, 15-Գերման Կուրբաշյան: Պահեստայիններ՝ 3-Կարեն Մուրադյան, 13-Կարեն Հովհաննիսյան: