Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրեր առաջ Գերմանիայում կայացած Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչներ Անդրեն ու Սիրուշոն արժանացել են պարգևների (Անդրեն` The Best Armenian Male Act, Սիրուշոն` The Best Armenian Female Act):
Մրցանկը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Արցախի իր երկրպագուներին, ինչն իհարկե, անտարբեր չի թողել մրցանակաբաշխությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի: Անդրեի շնորհակալական ելույթից մոտ մեկ ժամ հետո իր մրցանակը ստանալիս երգչուհին որոշել է հետ չմնալ և իր շնորհակալական խոսքում նշել է.
«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»: