Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) արտահերթ նիստ է հրավիրել երկուշաբթի օրը՝ ժամը 21: 00-ին, հաղորդել է ուկրաինական «Украинская правда» պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, տեղի կունենա Ազգային պաշտպանության խորհրդի հրատապ նիստը։ Նիստը նշանակված է Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին», – ասված է պարբերականի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: