
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում անզիջում պայքար է ծավալվում: Կայացավ 7-րդ տուրը:
Հաղթանակներ տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը և Տիգրան Պետրոսյանը:
Ոչ-ոքի ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյան-Զավեն Անդրիասյան պարտիան:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 4-ական միավոր ունեն 4 գրոսմայստերներ` Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Արման Փաշիկյանը: