2017 թվականին Հայաստանը կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում:
Skyscanner զբոսաշրջային ծառայության կանխատեսումներ է իրականացրել և կազմել է ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների կտրվածքով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ըստ կանխատեսման, Սլովակիան և Իրանն ամենապահանջված ուղղությունները կլինեն 2017-ին: Առաջին եռյակը եզրափակում է Վրաստանը:
Ընկերության մասնագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վիճակագրությունը: Այն 15 ուղղությունը, որոնց պահանջարկը 2016-ին աճել է, պահանջված կլինի նաև 2017-ին:
4-րդ տեղում Տանզանիան է, 5-ում` Ադրբեջանը, 6-րդը Հայաստանն է, որին հաջորդում են Ֆիլիպինները, Նոր Զելանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Բուլղարիան, Կուբան, Հարավային Կորեան, Կանադան և Պանաման: