Սպառնում են գլոբալ հետևանքներ․ ՄԱԿ-ը՝ ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին
Advertisement 1000 x 90

Սպառնում են գլոբալ հետևանքներ․ ՄԱԿ-ը՝ ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին

«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումը կարող է հանգեցնել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ հետևանքների»,-հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն ՄԱԿ ԱԽ նիստում։

«Մենք ցավում ենք Ռուսաստանի այդ որոշման համար»,-նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Դի Կառլոն նաև ափսոսանք է հայտնել՝ խաղաղարար առաքելության շրջանակում Դոնբաս զորքեր ուղարկելու Մոսկվայի մտադրության առնչությամբ։

Նա Ուկրաինայի արևելքում հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները, խուսափել հայտարարություններից և քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը։ Քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքը պետք է պաշտպանվի, ասել է նա։

Դի Կառլոն նախազգուշացրել է, որ Եվրոպայում խոշոր հակամարտության ռիսկն իրական է, սակայն անհրաժեշտ է կանխել այն ցանկացած գնով։



Նման նյութեր