Նավթի համաշխարհային գները 8 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշի են հասել։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Այսպիսով, Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճել է 2,19%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,48 դոլարի։ Վերջին անգամ Brent-ի գինը գերազանցել էր 97 դոլարը 2014 թվականի սեպտեմբերին։
Միևնույն ժամանակ WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 3,41%-ով՝ հասնելով 93,29 դոլարի։
«Սև ոսկու» գինն արագացրել է աճի տեմպը Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման ֆոնին։