Բայդենը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի դեմ պատժամիջոցների մասին հրամանը
Advertisement 1000 x 90

Բայդենը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի դեմ պատժամիջոցների մասին հրամանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման պատճառով։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են Մինսկի համաձայնագրերով սահմանված Ռուսաստանի պարտավորություններին, հերքում Ռուսաստանի հայտարարած հանձնառությունը դիվանագիտությանը և խարխլում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասված է փաստաթղթում։

Հրամանագրով արգելվում է ԱՄՆ-ի քաղաքացու կողմից (որտեղ էլ նա գտնվի) նոր ներդրումները Դոնեցկում և Լուգանսկում, այնտեղից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի մուտքն ԱՄՆ, ԱՄՆ-ից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից, որտեղ էլ նա գտնվի, ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը Դոնբասի հանրապետություններ։

Բացի այդ, փաստաթուղթն ԱՄՆ վարչակազմին տալիս է պատժամիջոցներ սահմանելու լիազորություն անձանց նկատմամբ, ովքեր գործունեություն են իրականացնում Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես նաև այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչների դեմ։



Նման նյութեր