Վրաստանը կանգնած է Վլադիմիր Զելենսկու կողքին․ Զուրաբիշվիլի
Advertisement 1000 x 90

Վրաստանը կանգնած է Վլադիմիր Զելենսկու կողքին․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը՝ դա որակելով 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման սցենարի կրկնություն:

«Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ուկրաինական շրջանների ճանաչումը։ Դա 2008-ի սցենարի կրկնությունն է, որը վերաբերում է մեր տարածքների 20%-ի օկուպացիային (Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչում-խմբ.)։ Վրաստանը կանգնած է նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու խաղաղությունը», – երկուշաբթի գրել է Վրաստանի կառավարության ղեկավարը Twitter-ում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո դիմել է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր կանգնել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղու վրա, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից: Կրեմլում նախագահի դիմումից անմիջապես հետո ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու մասին հրամանագրեր են ստորագրվել: