Ալիեւի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ ստորագրվելու է Դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։ «Սա նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ և, անշուշտ, դա հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման խնդրի թեկուզ ողջ ամբողջությամբ լուծման հասնելուց հետո։ Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու բան կա։ Բայց մենք մեր հերթին կանենք ամեն ինչ, որպեսզի այս գործընթացն ընթանա խաղաղ ճանապարհով», ասել է Պուտինը։
Խոսելով Ուկրաինայի շուրջ զարգացումների եւ Դոնբասը ճանաչելու մասին, Պուտինն ասել է, որ կան շահարկումներ, թե Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել կայսրությունը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նա բերել է Ղազախստանի օրինակը, որը, ըստ Պուտինի՝ լավագույն ապացույցն է այն բանի, որ «Ռուսաստանը աջակցում է հարեւանների ինքնիշխանությանը և ամեն կերպ ամրապնդում այն», հիշատակելով ՀԱՊԿ զորք մտցնելը։ Իսկ Ուկրաինայի օրինակն այլ է, ասել է Պուտինը եւ բերել նույն «հիմնավորումները», ինչ ՌԴ ԱԽ երեկվա նիստի ժամանակ։