
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին այն բանից հետո, երբ Instagram-ում իր հետևորդների թիվը հասել է 400 միլիոնի։ Սոցցանցի ոչ մի օգտատեր նման ցուցանիշ չի ունեցել։
«Ողջույն, 400 միլիոն։ Սա թիվ է։ Դա ուղղակի ֆանտաստիկ է, անհավանական: Առանց ձեզ դա հնարավոր չէր լինի: Իմ սրտի խորքից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Շարունակե՛ք նույն ոգով։ Ես ձեզ հետ կկիսվեմ իմ կյանքով, ամեն ինչով, որովհետև դուք արժանի եք դրան։ Եկեք մի 100 միլիոն էլ, 200 միլիոն էլ ավելացնենք, շնորհակալ եմ»,- Instagram-ում ասել է Ռոնալդուն։