Նիդեռլանդների վարչապետը Պուտինին անվանել է «խելագար»
Advertisement 1000 x 90

Նիդեռլանդների վարչապետը Պուտինին անվանել է «խելագար»

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Պուտինին անվանել է «խելագար»՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելուց հետո։ Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Spiegel-ը։

«Իհարկե, այս մարդը լիովին խելագար է», – ասել է Ռյուտեն՝ մեկնաբանելով ռուսական պետության ղեկավարի գործողությունները։

Նա հավելել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման դեպքում ԵՄ երկրների պատժամիջոցների փաթեթը զգալիորեն կխստացվի։ «Նրանք [Ռուսաստանում] դա կզգան, վստահեցնում եմ ձեզ»,- ասել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը։

 



Նման նյութեր