
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ ցրեց ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիան։
Այն իրականացվում էր «Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ ՀՅԴ ՀԵՄ–ը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները ուժ կիրառելով բերման ենթարկում ցույցի մասնակիցներին։
«Թուրքին պաշտպանողը թուրք է»,- բղավում են ցույցի մասնակիցները։
«Աղջիկներին էլ, սաղին տարեք»,- ոստիկաններից մեկի հրահանգն է լսվում տեսանյութում։
ՀՅԴ ՀԵՄ տարածած հաղորդագրության համաձայն՝ բերման են ենթարկվել տասնյակ երիտասարդներ։