Այզան խոստովանել է, որ ամուսնության ընթացքում դավաճանել է Գուֆին
Advertisement 1000 x 90

Այզան խոստովանել է, որ ամուսնության ընթացքում դավաճանել է Գուֆին

Երկուհազարականների վերջին Այզան եւ Գուֆը ռուսական ամենաքննարկվող զույգերից էին։ Ռեփերն այդ ժամանակ կնոջը հուզիչ բալլադներ էր նվիրում, Այզան հայտնվում էր նրա տեսահոլովակներում։ Հեքիաթն ավարտվել է 2014թ․-ին, երբ սիրահարներն անսպասելիորեն բաժանվել են։ Բլոգերը պատմել է, որ այդ որոշումը կայացրել է, երբ իմացել է, որ ռեփերն ընկերոջից գումար է խնդրել մարմնավաճառի համար, գրում է StarHit-ը։

«2013թ․-ն էր։ Ես ընկերներիս մոտ էի, Լյոշան կրկին ինչ-որ տեղ էր կորել, մենք գումար չունեինք բնակարանի համար վճարելու համար։ Ես նստած եմ սարսափելի անտարբեր։ Գալիս է իմ ընկերն ու ասում է․ «Այզա, այլեւս չեմ կարող խաբել։ Ինձ զանգում է Լյոշան եւ գումար է խնդրում մարմնավաճառի համար»։ Ես վեր կացա, մոտեցա պահարանին, վերցի աղբի տոպրակները։ Դրանք տվեցի ընկերուհիներիս ու դայակին ու ասացի․ «Հավաքեք իմ ու երեխայի իրերը»։ Ամենը հավաքեցինք ու հեռացանք»,- հիշել է Այզան։

Ընդ որում, Այզան խոստովանել է, որ ինքը նախկին ամուսնուն դավաճանել է «սնհաշվելի անգամներ»։ Նա հավելել է, որ իրեն դուր էին գալիս Գուֆի ընկերները։

news.am