
«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ և այն անվանել «ադրբեջանական»։
Հայաստանում Իրանի դեսպանատունը երկու լեզվով տարածած հաղորդագրությամբ բավականին կոշտ է արձագանքել ադրբեջանցի պատգամավորների արարքին՝ հիշեցնելով, որ Կապույտ մզկիթը իրանական արվեստի խորհրդանիշ է, և մեծ երջանկություն է, որ մզկիթում պահպանվել են երկուհարյուրամյա պատմություն ունեցող պարսկալեզու գրառումները:
The Blue Mosque, a symbol of Iranian art, has been active again in the last 3 decades as the praying and congregation place of Muslims residing in Armenia and a touristic attraction. A great pleasure that its centuries-old Persian epigraphy has been preserved! Who can read them? pic.twitter.com/CNM9eBZG6O
— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) February 23, 2022