Օրերս «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը հյուրընկալվել էր երգչուհի Լիլիթ Կարապետյանի բնակարանում, որտեղ Լիլիթի հետ միասին գտնվում էր նաեւ երգչուհի Ջուսը: Նշենք, որ Լիլիթն ու Ջուսը մտերիմ ընկերուհիներ են: Սակայն հաղորդման հրապարակումից հետո հեռուստադիտողի համար հարց էր առաջացել եւ քննարկում ծավալվել, թե ինչո՞ւ են երգչուհիները միասին, արդյո՞ք նույն բնակարանում են բնակվում:
ArmLur.am-ը այս հարցը փորձեց պարզել անձամբ Ջուսից, թե արդյոք նա եւ Լիլիթ Կարապետյանը միասին են բնակվում: Երգչուհին նախ անակնկալի եկավ, ապա ասաց, որ նման բան չկա:
«Անկեղծ ասած շատ զարմացած եմ: Մենք առանձին մեր բնակարաններում ենք բնակվում, պարզապես, երբ Սուրենը զանգահարեց եւ ասաց, որ ցանկանում է այցելել ինձ, ասացի, որ այս պահին իմ տանը վերանորոգում է ընթանում, եւ որոշեցինք համատեղ նկարահանումն անցկացնել Լիլիթի տանը»,-հավելեց երգչուհին: