Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ. Politico
Advertisement 1000 x 90

Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ. Politico

Եվրամիությունը դիտարկում է ռուսական «Russia Today» անգլալեզու պետական ​​հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Համապատասխան փաստաթղթի նախագիծը հայտնվել է Politico թերթի տրամադրության տակ։

Փաստաթղթում Սիմոնյանին անվանում են «կառավարական քարոզչության կենտրոնական գործիչ» Ռուսաստանում և նշում, որ նա «նպաստել է Ղրիմի բռնակցման և Դոնբասում անջատողականների գործողությունների նկատմամբ դրական վերաբերմունքին», ինչպես նաև աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ռուսական իշխանությունների ոտնձգություններին։

Փաստաթղթում ներկայացված է նաև Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: