
Անգլիական Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստներն ունի «Տոտենհեմը»: Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների ընդհանուր գինը կազմում է 799 մլն եվրո: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի կազմը գնահատվում է 726 մլն եվրո: ԱՊԼ-ի առաջատար «Չելսին» երրորդն է (696 մլն): Անյուհետև, ինչպես հաղորդում է CIES-ը, թիմերը դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Լիվերպուլ» և «Լեսթեր»:
CIES կենտրոնը հաշվարկները կատարել է 2012 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը