Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ուկրաինական իրադարձությունների հետ կապված, Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, գրում է Sabah թերթը։
«Վերջին լուրերի համաձայն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Հանդիպմանը գնահատական կտրվի Ուկրաինայում տիրող իրավիճակին: Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը սպասվում է գագաթնաժողովից հետո»,- ասել է նա, հաղորդում է թերթը։