Նավագնացությունն Ազովի ծովում դադարեցվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Росморречфлот-ի մամուլի ծառայությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշվում է, որ բոլոր ռուս դիվանագետները լքել են Ուկրաինան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան հեռուստաուղերձում հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապտությունների ղեկավարների դիմումի՝ որոշում է ընդունել ռազմական հատուկ օպերացիայի անցկացման մասին։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը։ Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, վստահեցրել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում։