Բոլոր ուկրաինացիներին, ովքեր կցանկանան, զենք կբաժանվի. Զելենսկի
Advertisement 1000 x 90

Բոլոր ուկրաինացիներին, ովքեր կցանկանան, զենք կբաժանվի. Զելենսկի

Պետությունը զենք է բաժանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարող են պաշտպանել Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայացած ճեպազրույցում, հաղորդում է «Укринформ»-ը։

«Մենք արդեն մեր հողը պաշտպանելու համար զենք ենք բաժանում եւ բաժանելու ենք բոլոր ցանկացողներին, բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են պաշտպանել մեր ինքնիշխանությունը ։ Յուրաքանչյուր քաղաքացուց կախված է ուկրաինացի ժողովրդի ապագան։ Յուրաքանչյուր ոք, ով մարտական փորձ ունի եւ կարող է միանալ Ուկրաինայի պաշտպանությանը, պետք է անհապաղ ժամանի կոմպլեկտավորման համապատասխան կենտրոններ», – ասել է պետության ղեկավարը։

«Հիմա աշխատելն էլ է … պաշտպանություն այս բարդ պայմաններում։ Այդ պատճառով յուրաքանչյուր ձեռնարկությունից, յուրաքանչյուր ձեռնարկատիրոջից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագան», – նշել է Զելենսկին։



Նման նյութեր