Ռեփեր Քանյե Ուեսթն իր նոր երգում պատմել է կատակերգու Փիթ Դեւիդսոնի եւ իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սիրավեպի հանդեպ իր վերաբերմունքի մասին․ Ուեսթն ու Քարդաշյանն ամուսնալուծվում են, հայտնում է The Sun-ը։
Չիկագոյում ելույթի ընթացքում նա կատարել է կոմպոզիցիան, որում, չնշելով անուններ, պատմել է այն մասին, որ կա մարդ, ով պետք է անհանգստանա իր անվտանգության համար։ «Ինձ չեն կարողանա գտնել։ Ես սպառնում եմ քո անվտանգությանը։ Տեսարաններ չե՞նք սարքի։ Քեզ անվտանգություն է հարկավոր։ Ես սառնարանի վրայից ընտանեկան լուսանկարը չեմ հեռացնի։ Երբեք մի կանգնիր տղամարդու եւ նրա երեխաների միջեւ»,- ասված է տեքստում։
Ավելի վաղ ռեփերն Ինստագրամում բազմաթիվ հրապարակումներ էր անել՝ քննադատելով Փիթ Դեւիդսոնին։ Մասնավորապես, նա ցույց էր Դեւիդսոնի հաղորդագրությունը, որում կատակերգուն հույս էր հայտնում, որ կկարողնա ծանոթանալ Քարդաշյանի եւ Ուեսթի չորս երեխաների հետ։