«Կիևում հայ համայնքն անելանելի վիճակում է, չի կարողանում դուրս գալ». lurer.com
Advertisement 1000 x 90

«Կիևում հայ համայնքն անելանելի վիճակում է, չի կարողանում դուրս գալ». lurer.com

Ուկրաինայից ուղղակի թռիչքներ չեն իրականցվում, հայ համայնքի ներկայացուցիչները ո՛չ կարող են օդային ճանապարհով դուրս գալ Կիևից, ո՛չ էլ մեքենայով ցամաքային ճանապարհով, այսպիսի անելանելի վիճակում են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ուկրաինա բերակամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական լարվածության սրացմանը։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ է՝ քաղաքացիների շրջանում զոհեր կան, թե՞ ոչ, պատասխանեց՝ դեռևս նման տեղեկություն չունի։

Նա նշեց, որ չգիտի, թե ինչ որոշում կունենան Հայաստանի քաղաքացիներին տարհանելու հարցով:

 



Նման նյութեր