Երիկամների քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար կորոնավիրուսային վարակը կարող է անուղղելի հետեւանքներ ունենալ։ Այս մասին նախազգուշացրել է Էնգելգարդտի անվան մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի բջիջների պրոլիֆերացիայի լաբորատորիայի վարիչ, վիրուսաբան, պրոֆեսոր Պյոտր Չումակովը։
URA.RU-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ վտանգավոր խմբում են այն մարդիկ, որոնք երիկամներում քարեր կամ պոլիկիստոզ ունեն։
Նրա խոսքով՝ ցանկացած բորբոքային հիվանդություն այդ պացիենտներին սպառնում է շատ լուրջ հետեւանքներով, ընդհուպ ՝ երիկամների աշխատանքի կանգով։