Թրամփը 25 մլն դոլար է վճարել իր «համալսարանի» գործով հայցերի կարգավորման համար. CNN
Advertisement 1000 x 90

Թրամփը 25 մլն դոլար է վճարել իր «համալսարանի» գործով հայցերի կարգավորման համար. CNN

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կազմակերպությունը, որն անցյալում կրում էր Trump University անվանումը, 25 միլիոն դոլար է վճարել իր ենթադրյալ խարդախ գործունեության գործով դատական հայցերի կարգավորման նպատակով: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ փողը փոխանցվել է ընտրված նախագահի պաշտոնակալությունից երկու օր առաջ, որը կկայանա  հունվարի 20-ին: Կազմակերպությունը, որը վերանվանվել է և այժմ կոչվում է Trump Entrepreneur Initiative (TEI), որպես փոխհատուցում  երկու կոլեկտիվ հայցերի գծով 21 միլիոն դոլար է վճարել շուրջ յոթ հազար նախկին ուսանողների: Մնացած 4  միլիոն դոլարը TEI-ն վճարել է այն հայցի կարգավորման համար, որը նրա դեմ հարուցել է Նյու Յորքի դատախազությունը, նշել է հեռուստաալիքը:

Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ: Հայցվորները պնդում են, որ իրենք օգտակար գիտելիքներ այդպես էլ չեն ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: