CNN-ը հայտնել է Կիևի օդանավակայանի մոտ ռուսական զորքերի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

CNN-ը հայտնել է Կիևի օդանավակայանի մոտ ռուսական զորքերի մասին

CNN-ի լրագրողներն իրենց տեսահաղորդագրության մեջ հայտնել են, որ ռուսական օդադեսանտայինները վայրէջք են կատարել Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա և վերահսկողության տակ են վերցրել օդանավակայանը։ Ամերիկացի լրագրողը նշում է, որ բոլոր զինվորների թևերին կա սև և նարնջագույն վրակար։

«Սրանք ռուսական զորքեր են։ Ես խոսեցի նրանցից մեկի հետ, նա ասաց, որ իրենք ռուսական զորքեր են։ Բոլոր զինվորները թևերին ունեն սև և նարնջագույն վրակար»,- հայտնում է CNN-ի լրագրողը։