Սև ծովում ռումբ է ընկել թուրքական Yasa Jupiter նավի վրա, որը Օդեսայից Ռումինիա էր ուղևորվում։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնում է թուրքական NTV հրատարակությունը։
Մարշալյան կղզիների դրոշի տակ գտնվող նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և ութ թուրք: Միջադեպի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Ըստ ստացված տեղեկության՝ նավը խփվել է Օդեսայից 50 մղոն դեպի հարավ։ Այն շարունակել է շարժվել դեպի Ռումինիա», – հրատարակությունը մեջբերում է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչության հաղորդագրությունը։