Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաղորդում է РБК-ը։
«Իհարկե, մենք աջակցություն կցուցաբերենք մեր հնարավորության չափով»,- ասել է նա։
Իր հերթին, ԱՄՆ-ն կոչ է արել Զելենսկուն իր անվտանգության համար մեկնել Լվով, հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։
Ավելի վաղ NBC-ի թղթակից Ռիչարդ Էնգելը Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայի կառավարության հետ քննարկել են Զելենսկու մեկնումը էսկալացիայի դեպքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին կոչ է արել հեռանալ «հենց հիմա», քանի որ «իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից»։ Դրանից հետո արեւմտյան դեսպանատները սկսել են փակել իրենց ներկայացուցչությունները Կիեւում, իսկ ավելի քան 30 երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։