ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտնել է, որ որոշել է ժամանակավորապես տարհանել առաքելության բոլոր անդամներին Ուկրաինայի տարածքից։ Նրա խոսքով, անհրաժեշտ է հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը։
Շմիդը նշել է, որ որոշումը կապված է Ուկրաինայում մարտերի և անվտանգության վատթարացման հետ։
«Գործող նախագահի հետ համաձայնությամբ՝ ես որոշել եմ որքան հնարավոր է շուտ ժամանակավորապես տարհանել Ուկրաինայից միջազգային առաքելության բոլոր անդամներին»,- ասված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։